Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր. Պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր և սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի:
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։
Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց»,- ասված է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ:
Կարծիքներ