Ում է ակնարկում վարչապետն իր գրառման մեջ

«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն անդրադարձել է Եկեղեցու շուրջ ծագած խնդրին և հայտարարել, թե «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»:
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- հավելել է նա:
Նրա այս գրառմանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելով.
«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Մեկ այլ գրառմամբ վարչապետը դիմել է Գարեգին Բ-ին.
«Կտրի՛ճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։
Ինչո՞ւ է իրականում ակտիվացել Սամվել Կարապետյանը: Նկատենք, որ մամուլում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի մայիսի 21-ի հանձնարարականը Կառավարության անդամներին, ըստ որի՝ նա բարձրացրել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների հարցը՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել:
Տարածվող գրությունը ներկայացնում ենք՝ ստորև.
Կարծիքներ