«Օպել»-ը բախվել է քարերին, ապա երկաթե արգելապատնեշին․ կա 5 տուժած

«Օպել»-ը բախվել է քարերին, ապա երկաթե արգելապատնեշին․ կա 5 տուժած

Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Վարդանյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Շաքի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և երկաթե արգելապատնեշին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Վթարի փասոտվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում