Ինչու է փոխվարչապետ Պապիկյանն անսպասելի արձակուրդ մեկնում․ պատճառները հայտնի են․ աղբյուր

Ինչու է փոխվարչապետ Պապիկյանն անսպասելի արձակուրդ մեկնում․ պատճառները հայտնի են․ աղբյուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ կմեկնի չվճարվող արձակուրդի։

ArmeniaNews-ը գրում է, որ առաջին հայացքից տարօրինակ թվացող փոխվարչապետ Պապիկյանի անսպասելի արձակուրդն իրականում այլ պատճառներ ունի։

«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում Պապիկյանը մեկնում է արձակուրդ, որպեսզի իր ամբողջ ժամանակը տրամադրի սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Ըստ մեր աղբյուրի հավաստման, հոկտեմբերի 17-ին մի շարք  համայնքներում  տեղի ունեցած համայնքապետերի ընտրություններից հետո իշխանությունը  վճռական է տրամադրված գալիք ՏԻՄ ընտրություններին և պատահական չէ, որ իշխանական բարձր լծակներ  ունեցող Սուրեն Պապիկյանն է  լծվում այդ գործին»,- գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում