Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահացության աճ է գրանցվել․ ԱՀԿ

Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահացության աճ է գրանցվել․ ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և COVID-19-ի մահացության դեպքերն աշխարհում աճել են երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Պաշտոնյան պարզաբանել է, որ չնայած Եվրոպայի սահմաններից դուրս վարակման թվի նվազմանը՝ մայրցամաքում դեպքերի աճը մեծ է։

«Սա ևս մեկ հիշեցում է, որ COVID-19 պանդեմիան հեռու է ավարտից»,- կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքը մեջբերում է ԱՀԿ-ի կայքը:

Նա նշել է, որ վարակի տարածման պատճառների թվում են համաճարակի դեմ պայքարի գործիքներին՝ թեստերին և պատվաստանյութերին տարբեր երկրների և տարածաշրջանների հասանելիության անհավասարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում