ՀՀ ֆինանսների նախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության շարունակականությունը

ՀՀ ֆինանսների նախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության շարունակականությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը՝ մասնավորապես, առևտրատնտեսական, լավագույնս ամրապնդվում և զարգանում են:

Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում