Հյուսիսային Կորեան երեք կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան երեք կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան շաբաթ առավոտյան երեք կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ շտաբի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ արձակումն իրականացվել է Հվանհաե-Բուկտո նահանգի տարածքից։

Ճապոնիայի առափնյա պահպանությունը նախկինում երկու ծանուցում էր տարածել Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման մասին: Ըստ NHK հեռուստաալիքի աղբյուրների՝ դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս

Հետևեք մեզ նաև Տելեգրամում