Ադրբեջանցի կինը փորձել է Ստամբուլից Բաքու անցկացնել թմրանյութի` աշխարհում ամենավտանգավոր համարվող տեսակը
Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի մի կին, ով փորձել է Ստամբուլից բերված թմրանյութն անցկացնել երկիր, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդմամբ, Օդային տրանսպորտի գլխավոր մաքսային վարչության (GTUVT) գործառնական հետաքննության վարչությունում ստացված տեղեկատվության հիման վրա Ստամբուլ-Բաքու թռիչքով Ադրբեջան ժամանած Ադրբեջանի քաղաքացի Դամիրովա Էլվիայի ճամպրուկի պարունակությունը ստուգելիս, հայտնաբերվել է 977 մեթիլենդիօքսիթամամֆետամինային հաբ (MDMA), 98.800 գրամ կոկաին և 76.206 գրամ աշխարհում ամենավտանգավոր թմրանյութը համարվող MDMB-4en-PİNACA (Bonzai):
Օպերատիվ գործողության շրջանակներում իրականացված միջոցառումների ընթացքում, այդ թմրանյութերը ստանալիս բերման են ենթարկվել հանցավոր խմբի մյուս անդամները ՝ Մամեդալիևա Փարվանան և Աբդուլլաև Մագոմեդը: Էլվիա Դամիրովան, Փարվանա Մամեդալիևան և Մագոմեդ Աբդուլլաևը կալանավորվել են հանցագործություններ կատարելու կասկածանքով, և Յասամալի շրջանային դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Կարծիքներ