Մայրաքաղաքում շարունակվում են վթարված ջրագծերի փոխարինման և արդիականացման աշխատանքները
Մայրաքաղաքում շարունակվում են վթարված ջրագծերի փոխարինման և արդիականացման աշխատանքները:
Գարնանային լայնածավալ աշխատանքները ժամանակին հասցնելու նպատակով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանի կարգադրությամբ աշխատանքներ են ընթանում նաև կիրակի օրերին։
Օպերայի հարակից տարածքում և Սայաթ-Նովա փողոցում արդիականացվում է ոռոգման համակարգը։
Փոխարինվում են վթարված խողովակները, ինչպես նաև կառուցվում է ոռոգման նոր ցանց։
Այն միտված է բանվորական ուժի աշխատանքային ժամանակահատվածը նվազեցնելուն։
Կարծիքներ