Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից միգրացիայի ալիքի
Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից միգրացիայի ալիքի։
Դավիթ Սասոլիի խոսքով ՝ առաջին հերթին այն աֆղանցիները, ովքեր համագործակցել են միջազգային առաքելությունների հետ, կփորձեն լքել երկիրը:
Եվրոպան պետք է նախապատրաստվի Աֆղանստանից միգրանտների ներհոսքին` երկրում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին:
«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ միգրացիան կարող է օգտագործվել որպես հիբրիդային գործիք քաղաքական նպատակներին հասնելու համար», - ասել է նա:
Սասոլին նշել է, որ այս երկրում վերջին իրադարձությունները, անշուշտ, կհանգեցնեն միգրացիայի աճի: Նրա խոսքով՝ առաջին հերթին այն աֆղանցիները, ովքեր համագործակցել են միջազգային առաքելությունների հետ, կփորձեն լքել երկիրը: «Եվրոպան պետք է հոգա նրանց անվտանգության մասին», - ընդգծել է նա:
Կարծիքներ