Աֆղանստանի նախկին նախագահը փախել է ԱՄԷ Ուզբեկստանի տարածքով
ֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսին երկրից փախել է ԱՄԷ` Ուզբեկստանի տարածքով, օգտագործելով ծառայողական ուղղաթիռ, այնուհետև ղազախական FlyJet ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:
Այս մասին շաբաթ օրը հաղորդել է աֆղանական Hasht e Subh Daily թերթը՝ վկայակոչելով նախկին առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին:
Աղբյուրի համաձայն ՝ օգոստոսի 15 -ին, ծայրահեղական «Թալիբան» շարժման Քաբուլ մտնելուց անմիջապես առաջ, Ղանին եւ նրա օգնականները հեռացել են Քաբուլից մի քանի ուղղաթիռներով, որոնք նախատեսված էին ծառայելու նախագահին և նրա շրջապատին` արտակարգ իրավիճակներում:
Կարծիքներ