Պաղեստինը կարծում է, որ Նեթանյահուն թույլ չի տա հակամարտությունների կարգավորման հասնել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թույլ չի տա, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քաղաքական լուծում ստանա։ Այս մասին Ռամալլահում հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգի հետ հանդիպման ժամանակ։
Շտայեն ընդգծել է, որ «միջազգային հանրությունը պետք է դադարեցնի ցեղասպանությունն ու ագրեսիան, որն իրականացվում է իսրայելական օկուպանտի կողմից Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում, ներառյալ Երուսաղեմում պաղեստինցիների դեմ»:
Կարծիքներ