Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզում՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, միջոցառման հեռարձակումն իրականացրել է BFMTV-ն։
Արարողության ընթացքում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրակ են վառել զոհվածների հիշատակին, ինչպես նաև գրառումներ կատարել Հիշատակի գրքում։
Այնուհետև նախագահները ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, Ֆրանսիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին:
Ջո Բայդենը Ֆրանսիա է ժամանել հունիսի 5-ին՝ մասնակցելու հիշատակի արարողություններին, որոնք տեղի են ունեցել հունիսի 6-7-ը։ Հունիսի 8-ին ԱՄՆ նախագահը պետական այցի շրջանակներում բանակցություններ կանցկացնի ֆրանսիացի գործընկերոջ հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի իրավիճակը, Մերձավոր Արևելքի հակամարտությունը և կլիմայական խնդիրները:
Կարծիքներ