Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ազատել է չորս պատանդի
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակել չորս պատանդի, որոնցից մեկը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր առավոտյան Նուսեյրաթում Իսրայելի պաշտպանության բանակի և իսրայելական ոստիկանության համատեղ համալիր հատուկ գործողության ընթացքում ազատ է արձակվել չորս պատանդ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին «Նովա» երաժշտական փառատոնից առևանգել է Նոա Արգամանիին (25 տարեկան), Ալմոգ Մեիրին (21 տարեկան), Անդրեյ Կոզլովին (27 տարեկան) և Շլոմի Զիվին (40 տարեկան):
Զինվորականների խոսքով՝ ազատ արձակվածների վիճակը լավ է։ Նրանք տեղափոխվել են Թել Հաշոմերի «Շեբա» բժշկական կենտրոն՝ հետազոտման համար։
Կարծիքներ