Ինչ են առաջարկում ադրբեջանցիները արցախահայերին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը:
Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանցիները արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը:
Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ