Չեմ տառապում․ եղել եմ Չելսիում, երբ թիմը հաջողություններ ուներ․ Լեմպարդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է թիմի վերջին արդյունքները։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Պրեմիեր լիգայում մեր վերջին չորս հանդիպումները լավ չէին: Այսպիսին է իրավիճակը։ Մրցաշարային աղյուսակում դիրքը մեր ներկայիս իրականությունն է, վաստակած միավորները մեր իրականությունն են, խփած գոլերի քանակը՝ այս մրցաշրջանի իրականությունը։
Ես չեմ տառապում։ Ես այս ակումբի մի մասն էի, երբ այն հաջողություններ ուներ: Յուրաքանչյուր սպորտաձևում կարող եք հանդիպել տհաճ պահերի։ Վերջին 20 տարիների ընթացքում մեր բախտը բերել է «Չելսիում»: Երբ ուշադրությունը կենտրոնացած է քո վրա, պետք է ընդունես այն, անկախ նրանից՝ խաղացող ես, թե մարզիչ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Կարծիքներ