ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ․ բացահայտվել է 11 խախտում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։
Այս մասին կառույցը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։ Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։
«Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ