Ճանապարհը ցույց տվող է լինելու պետական վերնախավը. Բաբաջանյան
Ոչ թե ՍՍ-ն էր ցուգցվանգի մեջ հայտնվել, այլ Հայաստանը, որովհետև հայկական կառավարող վերնախավի դիրքում հայտնված մարդկանց ճնշող մեծամասնությունը ՍՍ-ի գլխավորությամբ ուզում էր հայտնվել թանկարժեք հանգստավայրերում, թանկարժեք որսատեղիներում, թանկարժեք դղյակներում, թանկարժեք առողջարաններում և զվարճանքի ու ժամանցի այլ թանկարժեք օբյեկտներում: Այն դեպքում, երբ Հայաստանին շրջապատող և տարեցտարի անզեն աչքով անգամ տեսանելիորեն ուժգնացող անվտանգային մարտահրավերները պահանջում էին պետական և համահայկական ռեսուրսի առավելագույն մոբիլիզացիայի ուղղված քաղաքականություն, և իբրև դրա համոզչության և վստահելիության ուժեղ բաղադրիչ՝ անձնական օրինակի առկայություն:
Հեղափոխությունը տվեց ցուգցվանգից դուրս գալու հնարավորություն, ինչը, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառների բերումով, ըստ էության, վերածվեց չօգտագործված հնարավորության: Պատերազմը խորացրեց Հայաստանի ցուգցվանգը, այլևս նոր և առավել բարդ հանգամանքներով, որոնք այլևս անբավարար են դիտարկում այն ճանապարհը, որով Հայաստանը ցուգցվանգից պետք է դուրս գար մինչև պատերազմ որևէ փուլում: Սակայն նույնն է գլխավոր խնդիրը՝ այդ ճանապարհը պետք է հանրությանը ցույց տա ազգային, պետական վերնախավը, և ավելին՝ այդ ճանապարհը ցույց տվողն է լինելու ազգային, պետական վերնախավը:շ
Կարծիքներ