Անտարկտիդայի սառցադաշտերը կսկսեն ավելի արագ հալվել՝ ջուրը 2 – 3 աստիճանով տաքանալու պատճառով
Անտարկտիդայի արեւելյան ափի մոտ ջրի ջերմաստիճանը XX դարի առաջին կեսի համեմատությամբ 2 – 3 աստիճանով բարձրացել Է՝ օվկիանոսային հոսանքների փոփոխված ուղղությունների պատճառով: Այդ մասին հաղորդվում Է Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների միավորման (CSIRO) եւ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջրային զանգվածներն սկսել են տեղափոխվել ուրիշ երթուղիներով Հարավային օվկիանոսում արեւմտյան քամիների պատճառով, որոնք նույնպես սկսել են փչել նոր ուղղություններից: Տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը հարավային բեւեռի կողմն Է տեղաշարժել Անտրակտիկական շրջաբեւեռային հոսանքը, որն աստիճանաբար տաքացնում Է Ավրորայի ենթասառցադաշտային ավազնի ավելի սառը ջուրը:
«Լիովին հալվելով՝ սառցադաշտերն այդ ավազանի շրջանում կարող են բարձրացնել ծովի մակարդակը 5,1 մետրով»,- նախազգուշացրել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լորա Էրաիս Բորեգերոն:
Վերջին տարիներին Անտարկտիդան տարեկան կորցնում Է 155 միլիարդ տոննա սառույց, ինչն աշխարհի մնացած սառցադաշտերի հալվելու հետ մեկտեղ համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրացնում Է 3,6 միլիմետրով:
Ավրորայի ենթասառցադաշտաին ավազանը գտնվում Է Անտարկտիդայի սառցային վահանի տակ: Այն հայտնաբերվել Է 1960-ական – 1970-ական թվականներին եւ անվանվել Է մայր ցամաքի հետազոտող Դուգլաս Մոուսոնի (1882 – 1958) նավի պատվին: Անտարկտիկական շրջաբեւեռային հոսանքը 30 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,5 հազար կիլոմետր լայնությամբ արեւմուտքից դեպի արեւելք գոտեվորում Է Երկրագունդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ