Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել Ստամբուլում

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել Ստամբուլում

Համատեղ համակարգող կենտրոնի մասնագետները Ստամբուլում ավարտել են 27 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված Razoni չորաբեռնատար նավի ստուգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Անադոլու» գործակալությունը:

Այժմ, ինչպես սպասվում Է, նավն ուղղություն կվերցնի դեպի Լիբանան: Ավելի վաղ հաղորդվել Է, որ օգոստոսի 3-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ տեսուչները բարձրացել են նավ՝ համաձայնագրի պայմաններով բեռի համապատասխանության ստուգում անցկացնելու համար, որն ստորագրվել Է հուլիսին:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական տարածքի երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Հարավային) հացահատիկի դուրսբերման համար միջանցք ստեղծելու վերաբերյալ:

Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը (Razoni չորաբեռնատարը, որն ընթանում Է Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո) Օդեսայի նավահանգստից դուրս Է եկել օգոստոսի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում