ՔԿ-ն մանրամասներ է հայտնել այսօր Երևանում հնչած կրակոցների վերաբերյալ
«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։
Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։
Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»,- ֆեյսբուքյան էջում գրել է քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Կարծիքներ