Բաքվում կբարձրացնեմ հարցը, թե ինչու չեն ցանկանում լուծումներ գտնել․ Չեխիայի խորհրդարանի նախագահ
Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ․ այս հարցին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
Նրա խոսքով՝ երբեք չպետք է հանձնվել և պետք է դրդել Ադրբեջանին այդ խոսակցություններին:
«Սա շատ կարևոր է: Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:
Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց
Կարծիքներ