23 հայ ըմբիշ կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին

23 հայ ըմբիշ կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փետրվարի 25-28-ը Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազատ ոճային 10 ըմբիշ:

Մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Արման Անդրեասյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Այս մրցաշարը կլինի մեր հավաքականի տարվա առաջին ստուգատեսը:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներից մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հիմնվելով այս ստուգատեսում գրանցած արդյունքների վրա՝ մարզչական շտաբը հետագայում կորոշի, թե մարզիկներից ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը կամ կպայքարեն Օլիմպիական ուղեգրերի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում