Նավալնիի կինը մեկնել է Գերմանիա

Նավալնիի կինը մեկնել է Գերմանիա

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, լքել է Ռուսաստանը և հերթական անգամ մեկնել Գերմանիա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը, որով մեկնել է ռուսաստանցի ընդդիմադիր գործչի կինը, Մոսկվայի օդանավակայանից թռել է մարտի 24-ին:

Յուլիա Նավալնայան այս տարվա փետրվարին արդեն մեկնել էր Գերմանիա և նույն ամսին վերադարձել Մոսկվա: Նրա ուղևորության նպատակը չի նշվում: Հաղորդվել է միայն, որ նա Գերմանիայում է գտնվել մասնավոր այցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում