Քաղաքական դաշինքներից մեկի չներկայանալու պատճառով Վանաձորի ավագանու նիստը երկրորդ անգամ չկայացավ. Ալեքսանյան

Քաղաքական դաշինքներից մեկի չներկայանալու պատճառով Վանաձորի ավագանու նիստը երկրորդ անգամ չկայացավ. Ալեքսանյան

ԱԺ արտահերթ նիստիՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ա յսօր արդեն երկրորդ անգամ Վանաձոր համայնքում չկայացավ ավագանու նիստը: 

«Նիստը հրավիրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Նիստի օրակարգում էր քաղաքում 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Ծրագրերով նախատեսվում էր վերանորոգել մի քանի՝ խիստ անբարեկարգ վիճակում գտնվող փողոցներ, մի տնակային մանկապարտեզ հիմնովին վերակառուցել, սպորտային դահլիճ վերանորոգել, Վանաձորի համար գնել 5 աղբահան մեքենա:

Այս ամենը չկայացավ, որովհետև քաղաքական դաշինքներից մեկն ուղղակի չի ներկայանում նիստին, չի ներկայանում տարօրինակ պատճառաբանություններով: Ցանկացած մեկը, ով մեքենա է վարել Վանաձորի փողոցներով, կասի, որ դա ուղղակի խայտառակություն է»,- ասել է Ալեքսանյանը: Պատգամավորը վանաձորցիներին կոչ է արել այդ խմբակցությունից պահանջել պատասխանատվություն ցուցաբերել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում