Պարզվում է՝ աստիճաններին ու ասֆալտին նստելու եղանակով նստացույցի «էլիտար» տարբերակը կա՝ աթոռներով. Սաֆարյան
Մինչեւ հիմա գիտեի, թե նստացույցը աստիճաններին ու ասֆալտին նստելու եղանակով բողոքի ակցիան է։ Պարզվեց՝ դրա «էլիտար» տեսակն էլ կա՝ աթոռներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ հետաքրքիր կլինի դրա սուպեր «էլիտար» տեսակը՝ «բազմոցներով, պարսկական թախտաներով, բազկաթոռներով»:
«Իսկ ես մինչեւ հիմա միամտաբար սպասում եմ քաղաքական ու ծրագրային խոսքի, թե ինչպես փրկել Արցախը: Առայժմ կոմֆորտի ավելացմանն ուղված սաստիկ ռազմավարական գործողություններ են»,-եզրափակել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է հայտարարել, քանի որ, ըստ իր հայտարարությունների, գործող իշխանությունն ուզում է Արցախն ամբողջությամբ թողնել Ադրբեջանի կազմում:
Վանեցյանն Ազատության հրապարակում այսօր հայտարարել է, որ գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, ամեն բան անցել է հանգիստ:
Կարծիքներ