Թուրք լրագրողը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իշխանական շրջանակների կուլիսներից
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։
«Կցանկանա՞ք պատգամավոր ընտրել «արտոնյալ քվեով» հոդվածում հեղինակը նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորները երկու վախով են տառապում․
«Առաջինը, առանց այդ էլ, գիտեք․ ընտրություններում ԱԶԿ-ի հնարավոր պարտությունն է։ Իսկ երկրորդը ընտրացուցակի մղձավանջն է․․․ ԱԶԿ-ական պատգամավորների շրջանում ընթացող խոսակցությունների համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա ընտրություններում ԱԶԿ պատգամավորների 70 տոկոսին խաղից դուրս է թողնելու և նորից չի առաջադրելու»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Թաքանը։
Կարծիքներ