Մխչյան գյուղի մոտ մեքենա է շրջվել. 3, 5, 10 տարեկան երեխաներ են հոսպիտալացվել, 3 տարեկանի վիաճակը գնահատվել է ծանր

Հունվարի 3-ին՝ ժամը 16։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Դեպքի վայր է մեկնել ԱԼԻՆ ՀՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երթաս-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Է Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԵԿ, որտեղ Է Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսների՝ միջին ծանրության։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ