Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նախապատրաստվում է Հայաստանի հետ խաղին (տեսանյութ)

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նախապատրաստվում է Հայաստանի հետ խաղին (տեսանյութ)

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականն սկսել է նախապատրաստվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի Հայաստանի ընտրանու հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Սկոպիեյում:

Ինչպես տեղեկացնում է Հս.Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականն երեկ անցկացրել է իր առաջին մարզումը երկրի գլխավոր մարզադաշտում, որը հիմնականում վերականգնողական բնույթ է կրել: 

Թիմի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստ, այդ թվում վեց հարձակվող: Նրանցից Վլատկո Ստոյանովսկին, երկար դադարից հետո է նորից կանչվել ազգային թիմ:

«Շատ հաճելի է լինել ազգային թիմի մի մասնիկը: Առաջիկա երկու խաղերում ակնկալում ենք դրական արդյունքներ: Մենք ուժեղ ենք կոլեկտիվ խաղով: Մենք բոլորս էլ միասնական ենք և կարծում եմ կարող ենք լավ արդյունքի հասնել այս մրցաշարում», - ասել է ֆրանսիական «Շաբրի» թիմի հարձակվողը:

Հյուսիսմակեդոնացիների գլխավոր մարզիչն այսպես է մեկնաբանել Հայաստանի հետ խաղից առաջ:

«Մենք հույս ունենք որ հաղթանակներով կսկսենք Ազգերի լիգայի նոր մրցաշարը: Դա անչափ կարևոր է թիմի համար, քանի որ մեկ ամիս հետո Եվրո-2020-ի անցումային խաղում հանդիպելու ենք Կոսովոյի հետ: Բայց այժմ մեր ուշադրությունն ամբողջովին ուղղված է Հայաստանի հետ խաղին: Չնայած երկարատև ընդմիջմանը, հույս ունեմ, որ թիմը հանդես կգա իր առավելագույն հնարավորությամբ և հաղթանակի կհասնի», - ասել է մակեդոնացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում