Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 18-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 1 նոր դեպք:
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 6, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 11 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 207 փորձանմուշի հետազոտություն:
Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ օգոստոսի 12-ի ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 22։00-ն ներառյալ։
Կարծիքներ