Արցախում քննարկվել են ապաստարանների կառուցմանն առնչվող հարցեր
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Արցախում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել:
Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,- գրել է Արցախի նախագահը:
Կարծիքներ