Ապատեղեկատվության ամենօրյա տարածմամբ Ադրբեջանի ՊՆ-ն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ է անում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:
Կարծիքներ