Բիթքոինի փոխարժեքը հերթական անգամ ռեկորդ է սահմանել

Բիթքոինի փոխարժեքը հերթական անգամ ռեկորդ է սահմանել

Բիթքոինը հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, թվային արժույթը փետրվարի 20-ին կայացած աճուրդում գնահատվել է ավելի քան 57 000 դոլար: 

Binance բորսայի տվյալներով՝ 16:18-ի դրությամբ բիթքոինի փոխարժեքը բարձրացել է 8.11 տոկոսով՝ հասնելով 56.91 հազար դոլարի: Միևնույն ժամանակ CoinMarketCap պորտալի փոխանցմամբ, որը միջին հաշվարկ է անում ավելի քան 20 բորսաների տվյալներով, թվային արժույթը թանկացել է 8.07 տոկոսով՝ հասնելով 56.96 հազար դոլարի:

Ավելի վաղ բիթքոինի առավելագույն փոխարժեքն այսօր գրանցվել է 57 076 դոլար:  

Նախօրեին ամենահայտնի թվային արժույթը միանգամից մի քանի անգամ թարմացրել է պատմական ռեկորդը՝ հասնելով 56 000 դոլարի շեմին:

Թվային արժույթի կտրուկ աճը գրանցվել է դեկտեմբերին, երբ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 20 000 դոլարը: Այնուհետև այն պարբերաբար թանկանում է, հատկապես մի շարք հայտնի անձանց կողմից ներդրումների մասին լուրերի ֆոնին: Նրանց թվում են Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին և ռեփեր Ջեյ Զին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում