Սաակաշվիլին հրաժարվել է դադարեցնել հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է դադարեցնել հացադուլը , ինչի մասին նրան ավելի վաղ ցանկանում էին խնդրել Վրացական Ուղղափառ եկեղեցուց: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի խոսնակ Միկաել Բոտկովելին, որն այցելել է գործչի բանտում:
«Ես նրա (Սաակաշվիլիի) խցում չեմ եղել: Մենք հանդիպել ենք չեզոք գոտում: Նա խնդրել է նորին սրբությանը (կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին) փոխանցել, որ կրծքի խաչն իր մոտ չէ, և որ այն վերադարձնեն իրեն»,- ասել է Բոտկովելին՝ հավելելով, որ Սաակաշվիլին հրաժարվել է դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 2-ին, երբ վերջինս հայրենիք էր վերադարձել՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: Ձերբակալությունից հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել:
Կարծիքներ