Պանդեմիայի սկզբին Ուհանում արդեն եղել է կորոնավիրուսի 13 մուտացիա․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելության ստացած նոր տվյալները վկայում են այն մասին, որ Չինաստանում COVID-19-ի տարածումը սկսվել է ավելի վաղ, քան ենթադրվում է։
Ուհանում կորոնավիրուսի առաջին բռնկման ժամանակ մոտ 1000 մարդ վարակված է եղել վիրուսի 13 շտամներով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ առաքելության ղեկավար Փիթեր Բեն Էմբարեկը CNN-ի հետ հարցազրույցում։
Փորձագետի խոսքով՝ չինացի վարակաբաններն ԱՀԿ-ին են տրամադրել տվյալներ ընդամենը 174 դեպքի մասին, որոնք գրանցվել են Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ Եվ դա տեղեկատվություն է միայն հիվանդության ծանր ընթացք ունեցող պացիենտների մասին։ Ելնելով դրանից՝ առաքելությունը եկել է եզրակացության, որ իրականում բռնկումն ավելի մեծ է եղել՝ մոտ 1000 դեպք։
Մասնագետները նշում են, որ նախնական գնահատմամբ՝ բոլոր վարակվածների միայն շուրջ 15 տոկոսն է տառապում հիվանդության ծանր ձևերով, բացարձակ մեծամասնության մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի։
Կարծիքներ