Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի գիշերը Գազայի հատվածի թիրախների վրա ավիահարվածների ժամանակ հարձակվել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասի վրա և անկլավի հարավում գտնվող արմատականների կողմից օգտագործվող թունելի վրա։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Գազայի հատվածը, մանրամասները կհետևեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան [շաբաթ երեկոյան] Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռի, Իսրայելի պաշտպանության կործանիչները այս գիշեր՝ կիրակի գիշեր, հարձակվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենքի արտադրության օբյեկտի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ