ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 04.30-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Միրիան Տ.-ն, որը հետախուզվում էր ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Ապօրինի ծառահատումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Կարծիքներ