COVID-19 տարած երեխաների կեսը երկարաժամկետ ախտանիշներ է ունենում
COVID-19 տարած երեխաների կեսի մոտ հիվանդության առնվազն մեկ ախտանիշ պահպանվել է առողջանալուց հետո 4 ամսվա ընթացքում: Նման եզրակացության է հանգել Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից գիտնականների միջազգային խումբը` Պիերո Վալենտինիի գլխավորությամբ առողջապահության ոլորտում Գլոբալ հետազոտությունների ինստիտուտից (Հռոմ), փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակի սկսվելուց 4 ամիս անց երեխաների 42 տոկոսը լիովին ապաքինվել է, մեկ երրորդից ավելին բողոքել է հիվանդության մեկ կամ երկու նշանից եւ մոտ մեկ քառորդն ավելի քան երեք ախտանիշ է ունեցել:
Երեխաների մոտ կորոնավիրուսի ամենատարածված հետեւանքներից փորձագետները նշել են անքնությունը, կրծքի շնչհեղձությունը, հոգնածությունը, մկանների եւ հոդերի ցավը, ինչպես նաեւ կենտրոնանալու հետ կապված դժվարությունները:
Կարծիքներ