Երկու չինական նավ «ներխուժել է» Ճապոնիայի տարածքային ջրեր
Շաբաթ երեկոյան երկու չինական նավ մուտք է գործել Ճապոնիայի տարածքային ջրեր, որոնք գտնվում են Սենկակու կղզիների ափին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով` 11:00-ին): Այն մեկ շաբաթվա մեջ սա արդեն թվով երկրորդն է, իսկ տարվա սկզբից՝ 24-րդը:
Ճապոնիայի ծովային անվտանգության ուժերը չինական նավերին կոչ են արել լքել տարածքային ջրերը:
Հիշեցնենք՝ նախորդ անգամ չինական նավերն այս տարածքում գտնվող Ճապոնիայի տարածքային ջրեր էին ներխուժել դեկտեմբերի 23-ին, որի համար Ճապոնիայի կառավարությունը բողոքի ձայն էր բարձրացրել:
Կարծիքներ