Գազայում զոհերի թիվն անցել է 23,8 հազարից

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 23,8 հազարը:
«Հոկտեմբերի 7–ից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով 23 հազար 843 մարդ է մահացել, 60 հազար 317–ը` վիրավորում ստացել»,- ասել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Վերջին մեկ օրում Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իսրայելական 12 հարձակումների հետևանքով 135 մարդ է մահացել:
«Յուրաքանչյուր քսաներորդ պաղեստինցին կա՛մ զոհ է, կա՛մ վիրավոր, կա՛մ անհետ կորած», - հավելել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Կարծիքներ