Բավականին ծանր է բուժառուների վիճակը. Ավանեսյանը՝ Աջափնյակում կրակոցներից տուժածների մասին
Բավականին ծանր է բուժառուների վիճակը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից տուժածներին, որոնք հոսպիտալացված են:
«Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:


Կարծիքներ