Լա լիգա․ Բարսելոնան չկարողացավ հաղթել Աթլետիկոյին
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Աթլետիկոյին»։
Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին։ Անկյունային խաղարկումից հետո Դիեգո Կոստան գրավեց սեփական դարպասը։ 8 րոպե անց Կոստան վրիպեց 11-մետրանոց նշակետից, սակայն VAR համակարգը այդ դրվագում արձանագրեց կանոնների խախտում Մարկ Անդրե Տեր Շտեգենի գործողություններում։ 11-մետրանոց հարվածը նորից իրացվեց։ Այս անգամ Սաուլը նշակետից չվրիպեց։
Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսելոնան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ 50-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին՝ խփելով կարիերայի 700-րդ գոլը։ 62-րդ րոպեին «Աթլետիկոն» դարձյալ հավասարեցրեց հաշիվը։ Դարձյալ 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ Սաուլը՝ ձևակերպելով դուբլ։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 70-ի և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Կատալոնացիները մեկ միավորով հետ են մնում «Ռեալից»։ Զինեդին Զիդանի թիմը իր հանդիպումն անցկացնելու է հուլիսի 2-ին։ «Աթլետիկոն» 59 միավոր ունի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։
Կարծիքներ