ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին. Բորել
Եվրոպական միությունն աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Բորելը: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը:
Կարծիքներ