Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, դասախոս Յուրի Սաքունցը սահմանեց իր նոր ռեկորդը։
Նա ճկույտ մատին ամրացրեց 10 կգ կշռով ծանրաքարն ու քաշեց 12 մետրանոց 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։ Այս հաղթանակը Յուրին նվիրեց հայ զինվորին։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիա համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Յուրի Սաքունցը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2002 թվականից իր հոր՝ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Նիկոլայ Սաքունցի մոտ։Պատանեկան տարիքում դարձել է մի շարք մրցաշարեր հաղթող։ Առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում՝ ճկույթ մատով քաշել է 3 տ քաշ ունեցող ավտոմեքենա։ Երկրորդ ռեկորդը սահմանել զինվորական ծառայության ժամանակ, որը նաև իր առաջին աշխարհի ռեկորդն էր։
Զինվորական ծառայությունից հետո Յուրին սկսել է զբաղվել ուժային եռամարտով և մաս-ռեսթլինգով։
Ռեկորդներ՝
2012-2020թթ. Հայաստանի Դյուցազնագրքի 22-ակի ռեկորդակիր,
2018թ. - ճկույթ մատով քաշել է 44 տոննա քաշ ունեցող գնացքը
2019թ. - ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող հրշեջ-մեքենա,
2020թ. - ձեռքերի վրա քայլելով, ատամներով քաշել է 4 տոննա 100 կգ քաշ ունեցող Hummer մակնիշի ավտոմեքենան։
Կարծիքներ