Կապանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

 Կապանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 01։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին և երկու ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածներից մեկը փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել, իսկ երկուսը՝ հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում