Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:
Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Նախագծերի փաթեթը կազմվել է այնպես, որ պատիժների համակարգում ազատազրկումը դիտվի որպես ծայրահեղ միջոց:
Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:
Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի հետ:
Կարծիքներ