Աջակցելուց գոնե նենց ուժերի աջակցեք, ովքեր ակնհայտ կոռուպցիոն, հակապետական ու կասկածելի օրակարգեր չունեն. Էդուարդ Ավետիսյան
Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով ավագանու առաջիկա ընտրություններին.
Հիմա որ գրավեցի ձեր ուշադրությունը ու գուցե ոմանց մոտ տհաճություն առաջացրեցի, ուզում եմ մի հարց տալ` Ի՞նչ տրամաբանությամբ եք կիրակի օրը ընտրություն կատարելու ոչ-ՔՊ որևէ ուժի օգտին։
Ինչի՞ եմ հարցնում։ Որովհետև մոտս տպավորություն է, որ ընկերներիցս շատերը ընտրության գործողությանը նայում են որպես մեկ քայլ` կոնկրետ մարդու ձայն տալ իր հանդեպ համակրանքից ելնելով, մինչդեռ այս ընտրությունը առնվազն երկու քայլով կոմբինացիա է։ Մեկին ձայն ես տալիս ու այդ մեկի օժանդակությամբ հնարավոր է մեկ ուրիշը դառնա քաղաքապետ։ Կամ եթե հենց ձեր ընտրած մեկը դառնա քաղաքապետ` կդառնա ուրիշների օժանդակությամբ, ովքեր նրա վրա մեծ լծակներ կունենան, այն է` կոալիցիայով քաղաքի կառավարում կտեսնենք։
Ո՞վ իրատեսական շանսեր ունի ընտրության 4-6% շեմը հաղթահարելու`
- Դոգի կուսակցությունը
- ՔՊ-ն
- Մարությանը
- Հանրապետություն կուսկացությունը (գուցե չանցնի)
- Լուսավոր Հայաստանը (գուցե չանցնի)
- Մանե Թանդիլյանը (էնքան գովազդի վրա փող ծախսեցին, որ դժվար թե չանցնի)
- Անդրանիկ Թևանյանը (ՀՀԿ-ի ու նախկինների թեկնածուն)
Հիմա եկեք անկեղծ լինենք` էսքանից ո՞վ շանս ունի միանգամից մեծամասնություն հավաքելու։ Միայն ՔՊ-ն։ Եթե դիտարկենք, որ մյուսները ինչ-որ հավանականությամբ գումարային առումով կարող են մեծամասնություն հավաքել, ապա քաղաքի կառավարումը կստանձնեն միայն կոալիցիայի միջոցով։
Ընկերներիցս շատերը համակրում են Մարությանին, ով ասել է, որ չի համագործակցելու ՔՊ-ի ու «նախկինների» հետ։ Իսկ վերջին եզրույթը չի պարզաբանել ու չի հստակեցրել, որ Անդրանիկ Թևանյանի (նախկինների) ուժի հետ չի համագործակցելու։ Հասկանում եմ, թե ինչքան զայրույթ ու ատելություն կարող եք ունենալ ՔՊ-ի ու իր վարած քաղաքականության հանդեպ։ Բայց ուզում եմ հասկանալ, ձեր մոտեցումն ա` ով ուզում է լինի, մենակ ՔՊ-ն չլինի՞։ Թե՞ օրինակ պայմանական Մարության (20%) + Դոգ (10%) + Մանե (10%) + Թևանյան (10%) կոալիցիան ձեր երազանքի իշխանությունն ա։
Ուզում եք յութուբյան սադրիչ կերպարի (Դոգ), թաթարստանի ձգտող ակնհայտ ռուսների պրոյեկտի (Մանե) ու նախկինների թեկնածուի (Թևանյան) հետ կոալիցիոն իշխանություն տեսնել, մենակ թե էս ՔՊ-ի քիթը քսվի գետնին, դրանց դաս լինի ու նրանք խիստ պատժվե՞ն։ Սրանից դուք շահելու ե՞ք, ձեր շրջապատը շահելու ա՞, Երևանը ու Հայաստանը շահելու ե՞ն։
Հասկանում եմ մեծ է էմոցիոնալ ֆոնը, բայց խնդրում եմ` եթե էս երկրի մասին մտածում եք, մի հատ սառը գլխով խորացեք թե ձեր նախընտրած թեկնածուին ընտրելը ինչ արդյունքի է բերելու։ Աջակցելուց գոնե նենց ուժերի աջակցեք, ովքեր ակնհայտ կոռուպցիոն, հակապետական ու կասկածելի օրակարգեր չունեն ու որոնք էս համայնքային, բայց գերկարևոր ընտրության արդյունքում մի քանի օրից չեն խարխլի Հայաստան պետության դիրքերը էս դժվարին ու անորոշ աշխարհաքաղաքական իրավիճակում։
Շատ կուզեմ լսել ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները։
Կարծիքներ