Գիտեինք, որ հայերը զգացմունքային կխաղան. Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Գիտեինք, որ հայերը զգացմունքային կխաղան. Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ  Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի նկատմամբ Երևանում տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.

-Բարդ խաղ ստացվեց: Ի՞նչ գնահատականներ կարող եք տալ:

-Սպասում էինք, որ Հայաստանի հետ խաղը ոգևորիչ է լինելու ու հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր: Մերոնք էլ սխալներ թույլ տվեցին, որոնք պետք է դեռ գնահատենք: Արտագնա խաղում ոչ հեշտ պայքարի արդյունքում հաղթեցինք, ինչի համար ուրախ ենք:

-Արդյոք Հայաստանի հավաքականը Ձեզ տպավորե՞ց, և եթե այո, ապա ո՞ր գործոնով:

-Դրական տպավորություն թողեց Հայաստանի հավաքականը: Երբ թիմը նոր մարզիչ է ունենում, երիտասարդ խաղացողներ են գալիս , նկատել ենք, որ թիմն ավելի ոգևորված և ագրեսիվ է խաղում: Առաջին 30 րոպեի ընթացքում Հայաստանի հավաքականից, այո, լավ տպավորություն ստացանք:

Հայաստանում մեզ լավ են ընդունել: Շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ թիմի անունից և հաջողություն ենք մաղթում ձեր թիմին առաջիկա խաղերում:

-Երեքշաբթի օրը սեփական հարկի տակ խաղալու եք Խորվաթիայի հավաքականի հետ: Ինչ սպասելիքներ ունեք:

-Ֆուտբոլիստներն այսօր նշում էին, որ գոհ չեն իրենց խաղից, թեև հաղթել էին: Հայաստանն այսօր հիանալի աջակցություն ստացավ իր երկրպագուներից: Հուսով ենք՝ Խորվաթիայի դեմ խաղում մեր երկրպագուներն էլ մեզ կաջակցեն: Անհամբերությամբ ենք սպասում Բուրսայում կայանալիք խաղին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում