ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թույլատրելի է համարում ՌԴ ռազմական օբյեկտներին ուկրաինացիների հարվածները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգն ապրիլի 10-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության մղումով իրավունք ունի գրոհել իր տարածքից դուրս գտնվող ռուսական ռազմական թիրախները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
«Երկրի սահմաններից դուրս գտնվող օրինական ռազմական թիրախներին հարվածելը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչներից է»,- նշել է Սթոլթենբերգը:
2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երբեք չեն խրախուսել ուկրաինացիների հարվածները իրենց երկրի սահմաններից դուրս։ Նա, սակայն, պարզաբանել էր, որ Ուկրաինան ինքնուրույն պետք է կայացնի նման որոշումները: Իսկ այս տարվա ապրիլին Բլինոենը նշել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը չի աջակցում Ռուսաստանի տարածքին ուկրաինացիների հարվածներին և չի նպաստում դրանց կազմակերպմանը։
Կարծիքներ