Ուկրաինայում հայտնել են, որ մոտ ապագայում ընտրությունները քիչ հավանական են

Ուկրաինայում հայտնել են, որ մոտ ապագայում ընտրությունները քիչ հավանական են

Ուկրաինայում ութ միլիոն մարդ է բացակայում, ուստի մոտ ապագայում ընտրությունները քիչ հավանական են, դրա անվտանգությունն ապահովված չէ, և ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացված է: Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ռադայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Կորնիենկոն։

 

«Անվտանգության երաշխիքների առաջին փորձությունը հետպատերազմյան այդ ընտրություններն են։ Առանց անվտանգության երաշխիքների, դրա վերաբերյալ անհնար է խոսել։ Եկեք նախ այդ հարցը լուծենք,- ասել է Կորնիենկոն։ -Բացի դրանից, Ուկրաինայում անհրաժեշտ է վերականգնել ընտրական ենթակառուցվածքը»։

 

«Նիկոլաևի շրջանում, ըստ իս, մոտ 500 ընտրատեղամաս ոչնչացվել է։ Խարկովում էլ՝ մի քանի հազար ընտրատեղամաս»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում